Նոյերը երկարաձգել է պայմանագիրը «Բավարիա»-ի հետ
Մանուել Նոյերը երկարաձգել է պայմանագիրը «Բավարիա»-ի հետ։
36-ամյա դարպասապահի նոր համաձայնագիրը մյունխենյան ակումբի հետ հաշվարկված է մինչև 2024 թվականը։
Դարպասապահը «Բավարիա»-ում հանդես է գալիս 2011 թվականից՝ «Շալկե»-ից տեղափոխվելուց հետո, իսկ 2017 թվականին դարձել է թիմի ավագ։
Նոյերը Գերմանիայի 10-ակի չեմպիոն է։ Հինգ անգամ նա հաղթել է երկրի գավաթը, երկու անգամ՝ Չեմպիոնների լիգան։