Լևանդովսկու նախկին գործակալը զարմացել է ֆուտբոլիստի «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկությամբ
Ռոբերտ Լևանդովսկու նախկին գործակալը զարմացել է լեհի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկությամբ։
«Բավարիայի» հարձակվողը բացահայտորեն հայտարարել է թիմը փոխելու իր մտադրության մասին՝ չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Նախօրեին 33-ամյա հարձակվողի գործակալ Պինի Զահավիին ասել էր, որ Ռոբերտը «ցանկանում է գնալ այն ակումբ, որի մասին միշտ երազել է»։
«Ցանկանու՞մ եք ամբողջ կյանքում գնալ «Ռեալ», իսկ հետո միգուցե հայտնվել «Բարսելոնայում»: Լավ»,- Թվիթերում գրել է Լևանդովսկու նախկին գործակալ Մայք Բարտելը։