Մոսկվայում խոսել են Մոլդովային զենք մատակարարելու ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին

Մոլդովային զենք մատակարարելու ՆԱՏՕ-ի ծրագրերը հարցեր են առաջացնում Մոսկվայում, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք զարմացած ենք ոչ այնքան Մեծ Բրիտանիայի հայտարարությունից, որքան Քիշնևի հնարավոր արձագանքից, բայց մենք կհետևենք, քանի որ Մոլդովայի սահմանադրությունը հստակ շարադրում է նրա չեզոք ոչ բլոկային կարգավիճակը և այնտեղ զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ երկիրն, իհարկե, հարցեր է բարձրացնում»,- Ռուդենկոյի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի այլ երկրներ քննարկում են Մոլդովային զենք մատակարարելու հնարավորությունը՝ երկիրը Ռուսաստանի Դաշնության ներխուժման սպառնալիքից պաշտպանելու համար։ Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Մոլդովային, եթե այդ երկրի իշխանությունները դա խնդրեն։