Իրանում բնակելի շենք է փլուզվել․ կա զոհ և վիրավորներ
Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Աբադան քաղաքում 10-հարկանի շենքի փլուզման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել, հայտնում է Tasneem գործակալությունը։
Տեղական իշխանությունների հրամանով տարհանվում են մոտակա բնակելի շենքերի բնակիչները։
Նահանգի նահանգապետարանը մտավախություն ունի, որ կարող են ավելի շատ զոհեր կամ վիրավորներ լինել։