Էրդողանը խոսել է Արցախյան 44-օրյա պատերազմում թուրքական ԱԹՍ-ների աշխատանքի մասին
«Մեր անօդաչու թռչող սարքերը, որոնց մասին այսօր երգեր են ստեղծվում Ուկրաինայում հաջողությունների համար, Ղարաբաղյան պատերազմում ներկայացված էին որպես անմեղ մարդկանց սպանող մահվան մեքենա»։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Նրանք, ովքեր այսօր բարձր են գնահատում Թուրքիայի ներդրումը ՆԱՏՕ-ի անվտանգության գործում, մինչև երեկ խստորեն քննադատում էին մեր երկրին Լիբիայում և Սիրիայում մեր ձեռնարկած քայլերի համար»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։