Էրդողանը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը գործող պայմաններով

ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը, որը չի պաշտպանում անվտանգության հիմնարար ասպեկտները, օգուտ չի բերի ոչ Թուրքիային, ոչ էլ դաշինքին, ասել է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով «Hizirreys» սուզանավերի արարողությանը։
«Մենք կարծում ենք, որ ընդլայնման քաղաքականությունը, որը չի պաշտպանում անվտանգության հիմնարար ասպեկտները, օգուտ չի բերի ո՛չ մեզ, ո՛չ ՆԱՏՕ-ին»,- ասել է Էրդողանը։