Իրանում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Tasnim-ը։
Հաղորդագրության համաձայն՝ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սարջանգալ քաղաքի մոտակայքում՝ 16 կմ խորության վրա։
Նշվում է, որ այս քաղաքի և նրա շրջակայքի բնակչությունը մոտավորապես յոթ հազար մարդ է։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։