Բազկի ամրություն բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Յոթ օր շարունակ Երևանը կլինի բռնցքամարտի միջազգային մայրաքաղաք
Հայաստանը պատիվ ունի մայիսի 21-31-ը հյուրընկալել Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը:
Մենամարտերը կտևեն յոթ օր շարունակ:
Հաջողություն եմ մաղթում բոլոր մարզիկներին:
Բազկի ամրություն Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներին»։