Միֆ է, թե մենք միասնական էինք պատերազմի օրերին․․․
«Էսօրվա ակցիայի ժամանակ մի աղջիկ մետրոյում ասում ա՝ մի՛ պոկեք Արցախի դրոշը, հո դուք թnւրք չե՞ք։ Մետրոպոլիտենի էս աշխատակցուհին, ով ջանասիրաբար պոկում էր դրոշը, իր կուռքին հավատարիմ պոպուլիզմով, գոռում ա՝ աղջիկ ջա՜ն, գնայիր կռվեիր»։ Այս մասին գրել է Արամ Գևորգյանն ու հավելել․
«Սրանք էն զանգվածն են, որոնց մասին գրել էի օրեր առաջ. սրանց համար Արցախն արժեք չունի, սա ստեղ ասում ա՝ «գնայիր, կռվեիր Արցախի համար», հաջորդ վայրկյանին պտտվում, ու պոկում ա էն Արցախի դրոշը, որի համար իբր մտահոգվում է։
Միֆ ա, թե մենք միասնական էինք պատերազմի օրերին։ Սրա ու էն հետևի գյադու պեսները երբեք էլ չեն մտածել Արցախի մասին, էլ ուր մնաց թե սիրեին։ Ուղղակի իրանք իրանց թnւրք ախպերների «հաղթանակից» հետո արդեն առանց կաշկանդվելու են հակաարցախյան քարոզ տանում, գիտեն, որ չեն պատժվելու։
Ես որ քաղաքում քայլում եմ, աշխատում եմ ոչ մեկի դեմքին չնայել։ Իմ աչքին սաղ սրանց պես են երևում։ Թերևս մենակ Ֆրանսիայի հրապարակի տարածքում կարաս հանգիստ ասես, որ հայ ես...»