Գեներալ Մուրադովը ողջ է․ մահացել է նրա զարմիկը
Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի հերոս, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լենտենանտ, Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի զարմիկը։ Այս մասին հայտնում է Baza-ն։
Գեներալ Մուրադովի զարմիկի անուն-ազգանունն է՝ Սալման Սուլեյմանով։ Նա 27 տարեկան է։ Գեներալ Մուրադովը հաստատել է զարմիկի զոհվելու մասին լուրը՝ նշելով, որ ինքը ողջ-առողջ է։