ԵՄ-ին անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր՝ իր անվտանգությունն ապահովելու համար. Ժոզեպ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր՝ իր անվտանգությունն ապահովելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ «անվտանգության նոր միջավայրը» ցույց է տալիս, որ ԵՄ-ին անհրաժեշտ են ժամանակակից զինված ուժեր, որոնք կձգտեն զարգացնել իրենց կարողությունները։ Դրա համար, նշել է քաղաքական գործիչը, ԵՄ երկրները պետք է աշխատեն մի քանի հիմնական ուղղություններով.
Դրանցից մեկը նա անվանել է «աշխատանք զորքերի մարտական պատրաստության վրա», ներառյալ պաշարների համալրումը, երկրորդը՝ գոյություն ունեցող հնարավորությունների ավելացում առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, Բորելը կոչ է արել կենտրոնանալ «անցյալում կուտակված բացերի վրա», ինչպիսիք են հակաօդային պաշտպանության արդիականացումը, կիբեր և տիեզերական հնարավորությունները և այլն: