ԱՄՆ-ն կարող է հատուկ ջոկատայիններ ուղարկել Կիև
ԱՄՆ-ը դիտարկում է Կիևում դեսպանատան պահպանության համար հատուկ ջոկատայիններ ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։
«Նախագահ Բայդենին նման առաջարկ դեռ չի տրվել։ Սակայն եթե նա հավանություն տա դրան, ապա զինուժը կտեղակայվի միայն դեսպանատան պաշտպանության և անվտանգության համար»,-ասել են ԱՄՆ նախագահի աշխատակազմում, հաղորդում է Censor.net-ը։
Հրատարակության լրագրողները նշում են, որ դա հակասում է Ուկրաինայում ամերիկացի զինվորականների բացակայության մասին Բայդենի նախնական հայտարարություններին, ուստի ԱՄՆ նախագահը պետք է ընտրություն կատարի: