Սպիտակ տանը մեկնաբանել են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մատակարարվող ռազմական օգնությանը ՌԴ-ի կողմից խոցելու մասին հարցը

Չնայած Ռուսաստանը փորձում է հարվածել Ուկրաինային մատակարարվող տրանսպորտային երթուղիներին և զենքի առանձին խմբաքանակներին, այն դեռևս չի կարող լրջորեն խանգարել այդ մատակարարումներին, ասել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մենք ունենք Ուկրաինային սպառազինությունների մատակարարման հուսալի շղթա, հետևաբար, եթե նույնիսկ ռուսներին հաջողվի հայտնաբերել Ուկրաինայի տարածքում գտնվող կողմերից մեկին, սկզբունքորեն, ռազմավարական առումով, դա մեզ չի խանգարի ռազմական օգնություն ցուցաբերել», - ասել է Սալիվանը ճեպազրույցում` պատասխանելով Ուկրաինայում արևմտյան զենքի բեռնափոխադրումների ուղղությամբ հրթիռային հարվածների մասին ՌԴ ՊՆ հայտարարությունների մասին հարցին: