Լիտվան կդադարեցնի ռուսական էլեկտրաէներգիայի օգտագործումը
Լիտվան կդադարեցնի ռուսական էլեկտրաէներգիայի օգտագործումը. Այս մասին այսօր հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարությունը։ Կիրակի օրվանից երկիրը դադարեցրել է համագործակցությունը տարածաշրջանում ռուսական մատակարարի՝ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունների խմբի հետ։
Այսպիսով, Լիտվան կդադարեցնի Ռուսաստանից ստացվող բոլոր տեսակի էներգիայի օգտագործումը՝ գազ, նավթ և էլեկտրաէներգիա։
«Սա չափազանց կարևոր հանգրվան է ոչ միայն Լիտվայի էներգետիկ անկախության ճանապարհին: Սա պատերազմող Ուկրաինայի հետ մեր համերաշխության արտահայտությունն է»,- ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսը։