Ռուսական գազի մատակարարումները Ֆինլանդիա դադարեցվել են
Ռուսական գազի մատակարարումները Ֆինլանդիա դադարեցվել են առավոտյան ժամը 7:00-ից։
«Գազպրոմ Էքսպորտը» մայիսի 20-ին ծանուցել է «Գասում Օյ» էներգետիկ ընկերությանը, որ մայիսի 21-ի առավոտյան բնական գազի մատակարարումն այդ երկիր կդադարեցվի։
Ֆինլանդիայի զբաղվածության եւ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ պատճառն այն է, որ Հելսինկին չի համաձայնել գազի դիմաց վճարել ռուբլով։