Գերմանիան և Իտալիան հավանություն են տվել Ռուսաստանից գազի գնման համար ռուբլով հաշիվների բացմանը
Գերմանիան և Իտալիան իրենց ընկերություններին թույլ են տվել ռուբլով հաշիվներ բացել Ռուսաստանի Դաշնությունից գազ գնելու համար՝ չխախտելով հակառուսական պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ 54 ընկերություններ «Գազպրոմի» հետ պայմանագրեր են կնքել նոր պայմաններով՝ գազի վճարումներ ռուբլով։ Ընդ որում, ընկերությունների կեսն արդեն ռուբլով հաշիվներ է բացել Գազպրոմբանկում։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Գերմանիան թույլ է տվել իր ընկերություններին գազի դիմաց վճարել ռուբլով և բացել հաշիվներ՝ չխախտելով Ռուսաստանի դեմ սահմանափակող պատժամիջոցները։ Բեռլինը սերտորեն համագործակցել է Եվրամիության հետ այս հարցում, ըստ աղբյուրների: