Հյուսիսային Կորեայում տենդի բռնկումից 66 մարդ է մահացել
Հյուսիսային Կորեան գրանցել է ավելի քան 219,000 նոր հիվանդ՝ բարձր ջերմությամբ և օրական մեկ մահով, ընդհանուր առմամբ ավելի քան 2,46 միլիոն մարդ հիվանդացել է, հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությանը։
Հյուսիսային Կորեան, երկրում կորոնավիրուսի դեպքերի ի հայտ գալու պատճառով, գործարկել է «վերին մակարդակի արտակարգ հակահամաճարակային համակարգ», Կիմ Չեն Ընի ցուցումով, բոլոր քաղաքներում և շրջաններում արգելափակում է մտցվել՝ դադարեցնելու համար «չարամիտ համաճարակի» տարածումը և հնարավորինս շուտ «վերացնել վարակի աղբյուրը»։
Ապրիլի վերջից մինչև մայիսի 20-ը ջերմություն ունեցած հիվանդների թիվը կազմում է ավելի քան 2,46 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 1,76 միլիոնն արդեն ապաքինվել է, իսկ շուրջ 692 հազարը դեռ բուժվում է։