«Ռոման» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց
«Ռոման» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց ու Իտալիայի առաջնությունում ընդհատեց առանց հաղթանակների շարքը։
Ա Սերիայի 38-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Տորինոյին» (3:0):
Այս հաղթանակը հռոմեացիների համար առաջինն էր վերջին վեց հանդիպումներում։ Մինչ այս Ռոման երեք անգամ ոչ-ոքի էր խաղացել, երկու անգամ էլ պարտվել էր։
«Ռոման» 63 միավորով 5-րդ տեղում է առաջնությունում:
«Լացիոն» նույնպես ունի 63 միավոր, սակայն թիմն իր հանդիպումը 38-րդ տուրում կանցկացնի շաբաթ օրը։
Մայիսի 25-ին թիմը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում՝ «Ֆեյնորդի» հետ։ Մոուրինյոյի համար սա առաջին մրցաշրջանն է հռոմեացիների թիմում։