Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա բոլոր 13 քաշային կարգերում
ՀԱՕԿ-ից հայտնում են՝ մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ընթանում են նախապատրաստական լուրջ աշխատանքներ՝ ստուգատեսից պատվով դուրս գալու, ինչպես նաև հայ մարզասերներին հուսախաբ չանելու համար։
Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի՝ խոշոր ստուգատեսին Հայաստանի հավաքականը հանդես է գալու բոլոր 13 քաշային կարգերում և Հայաստանի դրոշի ներքո ներկայանալու է հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան: