Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները կմասնակցեն Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Տղամարդկանց թիմում ընդգրկված է 10 մարզիկ՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ),Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Վարդան Մանուկյանը (89 կգ), Արա Աղանյանը (96կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ)։
Կանանց հավաքականը ներկայանող Իզաբելա Յայլյանը, Տաթև Հակոբյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը համապատասխանաբար հանդես կգան 55 կգ, 76 կգ և 87 կգ քաշային կարգերում։
Մինչ այդ, հավաքականներն այսօրվանից նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները կսկսեն: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց թիմը կմարզվի Աբովյանում, իսկ Արտաշես Ներսիսյանի ղեկավարած կանանց համակազմը ՝ Օլիմպավանում: