Ուկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Մամուլ

Իրավապահ համակարգը՝ Նիկոլ Փաշինյանի միակ հենարան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ներքաղաքական կյանքում ակտիվ խմորումներ են ընթանում։ Ընդդիմությունը տարբեր ակցիաների միջոցով շարունակում է փողոցային պայքարը, որի նպատակը իշխանափոխության հասնելն է։ Որքան Փաշինյանից դժգոհություններն աճում են, այնքան խորանում են իշխանությունների վախերն ու անհանգստությունները: Դրա վառ վկայություններից մեկն այն է, որ ամբողջ Երևանն այս օրերին լցված է ոստիկաններով։ Ավելին, օրինակ՝ կառավարության շենքի, կառավարական ամառանոցի մոտ նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ երթ կամ ակցիա չկա, դարձյալ ոստիկանության հարյուրավոր ներկայացուցիչներ են, այդ թվում՝ կարմիր և սև բերետավորներ: Իսկ այն տարածքներում, որտեղ ճանապարհ փակելու հավանականություն կա, հսկայական քանակի «բերետավորներ» են հայտնվում։ Երբեմն նույնիսկ հարց է առաջանում, թե «խաղաղ» ժամանակ ինչո՞վ են զբաղված այդ ոստիկանները, արդյո՞ք պարզապես աշխատավարձ ստացող չեն պետբյուջեից, ինչ է թե ընդդիմության ակցիաների ժամանակ մարդկանց ծեծեն:

Միևնույն ժամանակ Փաշինյանը կրկին անցել է իր նախընտրած գործելաոճին՝ գործի դնելով իրավապահ համակարգի մահակը։ Եվ բոլոր այն ընդդիմադիրները, որոնք փոքրիշատե ակտիվություն են ցուցաբերում, բերման ենթարկելու, խուզարկելու և ձերբակալելու միջոցով կիրառվում է իրավապահների գործիքակազմը։ Ընդ որում, ինչպես եղել է 2018 թվականից հետո գրեթե բոլոր դեպքերում, մեծամասամբ, հնարովի, սարքովի գործեր են: Դե, իսկ բերման ենթարկելու ժամանակ հատուկ ցուցադրականություն է ապահովվում։ Սա էլ է Փաշինյանի սիրելի «մասերից» մեկը՝ բերման ենթարկվող անձի նկատմամբ կոշտ գործողություններ կիրառել, թևերը ոլորել, հարվածելով մեքենան խցկել, գցել հատակին և այլն։ Մի խոսքով՝ փռել ասֆալտին... Տպավորություն է, թե այդ գործողությունները հատուկ նկարահանում են, հետո ուղարկում Փաշինյանին, որպեսզի վերջինս դրանք տեսնելով՝ իրեն գոհ ու բավարարված զգա, կամ՝ ինչպես ինքն էր հայտնի իրադարձությունների ժամանակ ասում, հոգին փառավորվի:

Փաստորեն, բացի փոքրաթիվ «թիմակիցներից» ու մի քանի «թոռնիկներից» (տառասխալ չկա), Փաշինյանի հիմնական, եթե չասենք միակ հենարանը իրավապահ համակարգն է մնացել։ Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ «թիմակիցներին», որոնք ծվարել են իշխանության տաքուկ պաշտոններում, դրանք ընդամենը դեկորացիայի կամ «ուսապարկերի» գործառույթ են կատարում։ Ու որ պահին Փաշինյանի աթոռը վերջնականապես երերա, նրանք կա՛մ կանհետանան քաղաքական դաշտից, կա՛մ էլ մի գիշերում ճամբարափոխ կլինեն։ Ուստի, քանի դեռ Փաշինյանն օգտվում է սուպերվարչապետական լծակներից, պետական համակարգի, առաջին հերթին իրավապահ համակարգի ռեսուրսները ծառայեցնելու է իր աթոռը պահելու նպատակով։ Իսկ հաշվի առնելով, որ առաջիկայում պետության համար շրջադարձային գործընթացներ կարող են տեղի ունենալ, ապա Փաշինյանը կարող է անցնել իր ամենաբաղձալի գործին՝ տոտալ տեռորի կիրառմանը։

Ուստի, հասարակական սեկտորը և քաղաքական ուժերը նաև միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրեն նրա վրա, որ Հայաստանում ժողովրդավարության նշույլ անգամ չի մնացել, իսկ իրավապահ համակարգը դարձել է բռնաճնշումների գործիք։ Թեպետ, մյուս կողմից՝ հազիվ թե նույն միջազգային հանրությունը, հատկապես Արևմուտքը, այս ամենը չեն նկատում: Իսկ թե ինչի հետ է կապված նրանց լռությունը, այն դեպքում, երբ նախկինում այսօր կատարվողի նույնիսկ 10 տոկոսի դեպքում համաշխարհային աղմուկ կբարձրացնեին, այլ հարց է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում