Զելենսկին դարձյալ խոսել է Ազովստալի ծանր բանակցությունների մասին

«Ուկրաինան չի դադարում մեր ողջ ժողովրդին փրկել Մարիուպոլից և Ազովստալ գործարանից: Այժմ դժվար բանակցություններ են ընթանում տարհանման առաքելության հաջորդ փուլի՝ ծանր վիրավորների և բժիշկների դուրսբերման շուրջ։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ խոսքը մեծ թվով մարդկանց մասին է։
«Իհարկե, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլորը տարհանվեն: Աշխարհում բոլորը, ովքեր կարող են լինել ամենաազդեցիկ միջնորդները, արդեն ներգրավվել են համապատասխան բանակցություններում»,- ասել է ուկրաինական պետության ղեկավարը։