Անի Հովսեփյանը տարել է երկրորդ հաղթանակը
Ստամբուլում շարունակվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը։
70 կգ քաշային կարգում նա մենամարտել է ճապոնացի Արիսա Տուբասայի հետ եւ հաղթել մեծ առավելությամբ՝ 5։0։
Հայաստանի թիմի մարզուհիներից առաջին մենամարտերը հաղթանակով են ավարտել եւ պայքարը շարունակում են նաեւ Եկատերինա Սիչևան եւ Անուշ Գրիգորյանը: