Արման Մրտեյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը՝ նաև մեծահասակների մրցմանը
Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանն այսօր վաստակել է երրորդ ոսկե մեդալն ու դարձել Եվրոպայի եռակի չեմպիոն։ Մարզիկն իր տարիքային խմբի՝ պատանեկան առաջնության 2 ոսկե մեդալները նվաճելուց հետո այսօր ուժերն էր չափում մեծահասակների մրցմանը և հաղթելով թուրք մարզիկին՝ դարձել է նաև բազկամարտի մեծահասակների չեմպիոն։
Նա աշխարհի փոխչեմպիոն է և աջ և ձախ ձեռքերի մրցապայքարում։