Մահացել է ԱՄԷ-ի նախագահը

73 տարեկան հասակում մահացել Է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանը: Այս մասին տեղեկանում ենք TACC-ից:
«Նախագահի գործերի նախարարությունն ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ և իսլամական ազգերին և ամբողջ աշխարհին հայտարարում Է ազգի առաջնորդ, նրա հովանավոր, Նորին Բարձրություն շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահահանի, պետության նախագահի մահվան մասին, որը վախճանվեց այսօր՝ ուրբաթ օրը, մայիսի 13-ին»,- ասված Է հրապարակված հաղորդագրության մեջ: