Փաշինյանն այսուհետ միայն զոդված ճաղավանդակների հետևից է հասարակություն տեսնելու․․․

«Փաշինյանը վաղուց արդեն ազատազրկված է և այսուհետ միայն զոդված ճաղավանդակների հետևից է հասարակություն տեսնելու»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Կիսեբլյանը։
«Ասում են «ընդդիմությունը պառակտվել է, մարում է», սակայն ԱԺ-ի զոդված դարպասները բացել չեն պատրաստվում, այլ օր օրի ավելի են ձգում։
Ընդդիմությանը պառակտված ու մարած կկարողանաք համարել, եթե ԱԺ դարպասները բացվեն և Փաշինյանը կրկին կարողանա ազատ քայլել, սակայն դա չի՛ լինելու էլ երբեք, Փաշինյանն այլևս ազատություն չի՛ տեսնելու։
Հարց է, թե հասարակությա՞նն են Փաշինյանից հեռվացնում, թե՞ նրան հասարակությունից։ Փաստ է, որ նա այլևս վանդակում է ապրում և հավիտյան միայն վանդակներում է ապրելու, որոնք աստիճանաբար կփոքրացվեն...»։