Բացեք այդ ձայնագրությունը, լսեք և տեսեք, թե ով է ինչ ուզում, ով է առաջինը խոսում փողից. Մելիքյանը՝ հայտնի ձայնագրության և ձերբակալությունների մասին (տեսանյութ)

Հարգելի՛ քաղաքացիներ, ես հենց նոր մուտք արեցի երեկ գիշերն ինքնակամ ոստիկանություն ներկայացած և ձերբակալված Էմմա Սարգսյանի ձերբակալման դեմ բողոքը։ Ժամը 5-ին նոր վերադարձել եմ, իսկ Էմման, ցավոք սրտի, մնաց Ձերբակալվածների պահման վայրում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ ինքն արագ կազմել է բողոքը և ներկայացրել Աջափնյակի դատարան, այնտեղ, որտեղ լսվում են բոլոր կալանքի գործերը՝ Երևանում։
«Բազմաթիվ զանգեր եմ ստացել։ Բայց ինձ մի կերպ եմ պահում մի զանգից հետո․ ինձ զանգահարել էր Էմմայի դուստրը՝ 14 տարեկան աղջիկ, որը, մեղմ ասած, հայտնվել է անորոշության մեջ։ Էմման միայնակ մայր է, երեխայի խնամքը միայնակ է իրականացնում։ Չեք պատկերացնի՝ ինչ է նշանակում, երբ զանգահարում է հուզված, լացող երեխա և հարցնում է մայրիկից, որը տանից դուրս գալուց իմ հեռախոսահամարն էր թողել։ Կխնդրեմ բացեք այդ ձայնագրությունը, որն իշխանական մամուլում հայտնվեց, լսեք և տեսնեք, թե ով է սադրում, ով է ինչ ուզում, ով է առաջինը խոսում փողից»,- նշեց Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում