Ակնայում ականի պայթյունից հերթական ադրբեջանցին է վիրավորվել

Ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին, Ակնայի շրջանում ականազերծման գործողության ժամանակ ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ռիսկի փրկարար ծառայության ամրակայման և տեխնիկական պատրաստության վարչության պետ, կապիտան Սուլեյման Հեյդարովը։
Այս մասին տեղեկանում ենք Haqqin.az-ից։
Տուժածը շտապ տեղափոխվել է բժիշկների հսկողության տակ, այս պահին նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։