Կառավարական տանը հիստերիկ նոպաներ են սկսվել, բայց պատմությունը հուշում է, որ սրանք մահամերձի խռխռոցներ են. Կոչուբաև

Վերջին օրերի խայտառակ կալանավորումները ապացույցն են այն իրողության, որ կառավարական տանը հիստերիկ նոպաներ են սկսվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Պետական ռեպրեսիվ ապարատի գործադրմամբ փորձ է արվում սեփական մտածող օրգանը երկար պահել աթոռին, բայց, թե պատմությունը հուշում է, որ սրանք մահամերձի խռխռոցներ են: Հատուկ կուզեմ ասել, որ կառավարական տան պոլի շորի տակ պառկած դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանները և այլ դերակատարները վերահաս իշխանափոխությունից հետո անպայման պետք է պատժվեն, որպեսզի հետագայում բացառվեն այսօրինակ խայտառակությունները:
Դատաիրավական համակարգը զրոյացվել է, փոշիացվել է այն ամենը, ինչը կաթիլ-կաթիլ ձեռք էր բերվել: Կալանք տվող մանկլավիկները արժեզրկել են ամբողջ համակարգի նկատմամբ վստահությունը: Այս ամենը ևս մեկ պատճառ է ոտքի ելնելու, թրքաբարո, թրքահպատակ, մանր դիկտատորներին վռնդելու համար»: