ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»
Մամուլ

«Դմփ-դմփ-հու»-ն շահարկեցին մի քանի չկայացած, թրջված հավեր․ ես ընդամենը բեմում ծափահարել եմ այդ ժամանակ․ Հունան Պողոսյան

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի նախկին մարզպետ, հետո ինքնակամ պաշտոնից հրաժարված Հունան Պողոսյանը միայն մեկ անգամ է այցելել պայքարի մասնակիցներին, այն էլ՝ Ազատության հրապարակում նստացույց անող Արթուր Վանեցյանին, հայտնել է իր աջակցությունը եւ այլեւս չի գնում ցույցերին։ Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը։ «Ես քաղաքական մարդ չեմ, ասել եմ՝ ես եկել եմ, իմ համերաշխությունն Արթուր Վանեցյանին հայտնել եմ ու աշխատում եմ հանրային վայրեր քիչ այցելել, ինտերվյուներ չտալ»,- ասաց նա։

- Բայց Դուք Փաշինյանի կողմից մարզպետ էիք նշանակվել, դա քաղաքականությո՞ւն չէր։

- Չէ, ես աշխատել եմ, հայրենիքիս օգտակար եմ եղել։

- Հիմա էլ ընդդիմությունը՝ նույն Արթուր Վանեցյանը, ասում են՝ հայրենիքը փրկության կարիք ունի։

- Ես էլ եմ ասում՝ հայրենիքը փրկության կարիք ունի։

- Եվ հայրենիքին պետք է օգտակար լինել։

- Ես իմ ձեւով իմ հայրենիքին օգտակար եմ լինում, մի գրամ մի կասկածեք։

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում շարժման ընթացքը։

- Սթափ մտածող, հայրենիքի ապագայով, ներկայով մտահոգ մարդկանց գործողություններ են, ու տա Աստված՝ էդ մարդիկ շատ լինեն մեր հայրենիքում, էդ մարդիկ են հայրենիքը պահում։

- Բայց այնքան շատ չեն, ասում են՝ նախկիններն են մեղավոր, որ շատ մարդ չի գալիս հրապարակ։ Ներկաներին մերժում ենք, բայց նախկինների վերադարձն էլ չենք ցանկանում։

- Դա էլ է տրամաբանություն, բայց դա ավելի շատ գործող իշխանությունն է տարածում։ Նախկին-ներկա չկա, պետք է լինի հանրային համերաշխություն։ Որ եկել էի Վանեցյանին իմ համերաշխությունը հայտնելու, մի երիտասարդ լրագրող եկավ, հարցեր տվեց, ասացի՝ էնպես չի, որ իշխանությունում բոլորն անպիտան են, ու էնպես չի, որ ընդդիմության մեջ բոլորը պիտանի են, հասկանո՞ւմ եք, ու էնպես չի, որ մենք ունենք էդ ռեսուրսը, էդ հնարավորությունը, էդ գիտելիքները։ Պետք է համախմբված հանրային համերաշխության գնանք։ Իսկ արդեն զտել՝ ով է պիտանի, ով է անպետք, ով է դավաճան, ով դավաճան չի, ժամանակի խնդիր է։

- Իսկ եթե վաղը սրանք հեռանան, ու նոր իշխանություն ձեւավորվի, Դուք Ձեր փորձը, գիտելիքները նորից կծառայեցնե՞ք մեր երկրին։

- Ես ո՛չ իշխանության եմ ձգտում, ո՛չ՝ պաշտոնի, Դուք դա լավ գիտեք։ 100 անգամ կրկնել եմ, էսօր էլ եմ կրկնում՝ ինձ համար պաշտոնը ժողովրդին ու պետությանը ծառայելու միջոց է։ Իմ բոլոր աշխատանքներում դա ապացուցել եմ։ Ես քաղաքականությունից զերծ եմ, զերծ էի, վաղն էլ եմ քաղաքականությունից դուրս լինելու։ Որպես մասնագետ եթե պահանջվի, առաջարկներ լինեն, կտեսնենք։

- Ես չեմ ուզում Ձեզ զոռով քաղաքականացնել, բայց Ազատության հրապարակում, կարծեմ, Ձեզ հիշեցրին, որ ժամանակին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի «դմփ-դմփ-հու»-ին էիք մասնակցում։

- «Դմփ-դմփ-հու»-ն շահարկեցին մի քանի չկայացած, թրջված հավեր։ Ես ընդամենը բեմում ծափահարել եմ էդ ժամանակ։ Ձեռքերս վերեւ եմ բարձրացրել մի դրվագ, կողքինիս հետ խոսելով, եւ էդ նկարահանողը, որ կարծես թե էսօր արդեն դեպուտատ է, կադրը բռնեցրել էր։ Դա, անկախ ամեն ինչից, պետք չի լրջացնել, դա սպորտային ազարտի ձեւ էր ի սկզբանե, երբ որ էդ շարժման ժամանակ անում էին նրանք։ Իսկ շահարկողները մարդիկ են, որոնք թե՛ իշխանության մեջ կան եւ թե՛ հատկապես ընդդիմության որոշ շրջանակների։ Ես իրենց լավ եմ ճանաչում, իրենք ինձ չեն կարող ոչինչ ասել։

- Բայց այդ դրվագը մարդկանց գիտակցության մեջ մնաց, ու հետո դա նաեւ շահարկում են, Ձեր դեմ օգտագործում։

- Շահարկում են, բայց իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, նորից եմ կրկնում՝ ընդամենը թրջված հավեր են։ Կարծես թե հանրապետության երկրորդ նախագահն է ասել, չէ՞, դրանց մասին՝ էդ հավերի, որ ուզում են աքլորանալ․ աքլորի վերջը հարիսան է։

- Իսկ ի՞նչ եք կարծում, նախկին 2 նախագահները պե՞տք է ակտիվ լինեն ու առաջնորդեն շարժումը, թե՞ հակառակը՝ մղվեն երկրորդ պլան, նոր դեմքեր առաջ գան, որպեսզի նաեւ չվանեն այն մարդկանց, որոնք իրենց չեն սիրում։

- Սիրել-չսիրելով հայրենիք չեն պահում։ Մի հատ նայեք էդ մարդկանց արածը հայրենիքի համար, նայեք իրենց կառավարման տարիներին, իրենց ղեկավարման օրոք մեր հայրենիքի անվտանգային համակարգը։ Մնացած բոլոր արատավոր, ոչ արատավոր երեւույթները թողնենք մի կողմ։ Եկեք սթափ մտածենք ու էդ ֆեյքերից, ֆեյքուհիներից տարբերվենք, չգեներացնենք էդ ատելությունը, չարությունը, նախանձը, այլ ռեալ, սթափ գնահատենք։ Դուք չե՞ք գնահատում իրենց կատարածը, չե՞ք գնահատում անվտանգային էդ ողջ համակարգը, որ Հայաստանի եւ Արցախի շուրջ կառուցվել էր։

- Բնականաբար, մենք այն ժամանակ շատ ավելի ապահով եւ անվտանգ երկրում էինք ապրում, բայց նաեւ ասում են, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն ու անվտանգային համակարգը, իրականում, միֆ են եղել, ուռճացված։

- Ամեն ինչ կարելի է ասել, սակայն ժամանակն ամեն ինչ կգցի իր տեղը, ամեն ինչի գնահատականը կտա։ Բայց այսրոպեական մանիպուլյացիաները նախատեսված են որոշակի կոնտինգենտի համար, մարդկանց, ովքեր մեծ ուրախությամբ սպասում են լսելու էդ ամեն ինչը։ Բաժանել մարդկանց սեւերի-սպիտակների՝ ամեն ինչ էդ տրամաբանության մեջ է։ Իդեալական, 100 տոկոսանոց մարդ, առավել եւս՝ ղեկավար, չի կարող լինել։ Մարդկանց կարելի է մերժել, բայց էդ մերժված մարդիկ էսօր գալիս են հրապարակ, եւ նրանց ծափ են տալիս, ողջունում են։

- Դուք ասացիք՝ միտինգներին չեք մասնակցում, բայց, օրինակ, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մասնակցում է, նույնիսկ քիչ էր մնում բերման ենթարկվեր, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն է երբեմն գալիս, ուրիշ նախկին ուժայիններ։

- Մարդիկ կան, որոնցից չեմ ուզում խոսել․ Երանոսյան Լյովան իմ մարտական ընկերն է․․․ այլ պատասխան չունեմ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի՝ 12.05.22թ համարում։