Նանե Իսրայելյանը գտնում էր, որ «մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ»... հիմա ի՞նչ ճանճ է կծել նրան...

Հայկ Կիսեբլյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել.
«Այս 2 նկարներում էլ նույն անձն է՝ լրագրող համարվող Նանե (Նարինե) Իսրայելյանը, որն ընդամենը 2021-ի ամռանը գտնում էր, որ «Մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ» խորը փոշմանել է նախկինում Փաշինյանին ընտրելու և նրան հավատալու համար, պայքարում էր նրա դեմ։ Իսկ այժմ՝ նա ծաղրում է նույն վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկածներին և սադրիչ հարցերով դիմում քաղաքական գործիչներին․․․
Եվ ի՞նչ ճանճ է կծել նրան․․․
Երևի թե պատճառն այն է, որ նա սկսել է աշխատել Փաշինյանին «տանիք» հանդիսացող մականունավոր օլիգարխ-գործարարի լրատվամիջոցու՞մ և մեծ գումարնե՞ր է ստանում կերակրատաշտից։
Հիրավի՝ մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ և ոչ էլ խամաճիկ լրագրող է պետք»։