Հազարավոր քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը 300-400.000 դրամի չափով տուգանքներ է նշանակել․ բռնագանձված գումարները հնարավոր է վերադարձվեն․ իրավագետ
Իրավագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ սիրելի Հայ Ազգ.
2020թ ռազմական դրության ժամանակ ռեժիմը արգելել էր ճշմարտությունը ներկայացնելը, իրենց ստերը հերքելը, իրենց քննադատելը, ինչպես նաև հավաքներին մասնակցելը:
Այս ապօրինի որոշման արդյունքում հազարավոր քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը 300-400.000 դրամի չափով տուգանքներ էր նշանակում:
Իմ, Արծվիկ Մինասյանի և Արթուր Ղազինյանի համատեղ դիմումի հիման վրա, որով վիճարկում էինք այս անհեթեթ որոշման օրինականությունը, ՀՀ վարչական դատարանը ՎԴ/9623/05/20 գործով 27.11.2020թ կայացված որոշմամբ կասեցրել է կառավարության որոշմամբ հավաքների անցկացման ապօրինի արգելքը:
Արդեն այսօր` ժամը 14:50,
Մեր համատեղ դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատարանը վերջապես կհրապարակի եզրափակիչ սույն գործով իր եզրափակիչ դատական ակտը, որի դրական արդյունքի դեպքում տուգնաված բոլոր քաղաքացիները կստանան իրական հնարավորություն ետ ստանալ ապօրինի վարչարարության արդյունքում իրենցից բռնագանձված գումարը:
Շնորհակալություն»: