Ծնողները գնացել են Եռաբլուր՝ դիմավորելու վարչապետին, բայց նա ուղղակի փախել է Եռաբլուրից, այն մարդն է փախել, որն ամբիոնից վանկարկում էր՝ «այ տենց փախնելու եք»․ զոհվածի քույր

Առավոտյան 07:00-ից մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր՝ դիմավորելու վարչապետին, սակայն հանդիպումը չի կայացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավաղյանի քույրը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Առավոտյան 07:00-ից ծնողներս ու մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր՝ դիմավորելու մեր մեծարգո և հարգարժան, շատ սիրելի, պաշտելի, երկրի գլխավոր հրամանատար վարչապետին…
Բայց, ավաղ նրանց հանդիպումը չի կայացել, որովհետև վերջինս ուղղակի փախել է Եռաբլուրից)
Այն մարդն է փախել, որը մի քանի օր առաջ ամբիոնից վանկարկում էր՝ « այ տենց փախնելու եք, ոնց միշտ եք փախել»,- գրել է նա։