Սուրեն Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Սուրեն Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը: Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը երկրամարտում գրանցեց 340 կգ: