Անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սինթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ)
Մամուլ

Այսօրվա իշխանությունները դեմ են և՛ եկեղեցուն, և՛ ազգին, և՛ Արցախին․ հասել է ժամը, սիրելի ժողովուրդ, ոտքի կանգնեք․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ։

- Տեր Հովհաննես, մայիսի 1-ից մեկնարկած Դիմադրության շարժումն անցկացվում է Արցախի փրկության եւ Հայաստանում իշխանափոխության պահանջով։ Ի դեպ, մայիսի 1-ի երթին բազմաթիվ հոգեւորականներ էին միացել։ Ձեր կարծիքով, ընդդիմության այս շարժումն ի՞նչ հանգրվանի կարող է հասցնել։

- Ես քաղաքականության մեջ չեմ խառնվում, բայց կարող եմ ասել, որ այսօրվա իշխանությունները դեմ են ե՛ւ եկեղեցուն, ե՛ւ ազգին, ե՛ւ Արցախին, որ անտերության մատնված վիճակում է, եւ Հայաստանն էլ, փաստորեն, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա ուղղակի խայտառակություն է, ու ես մեր հայ ժողովրդից այդպիսի բան ուղղակի չէի սպասում, իսկ այդ իշխանավորները, որ բարձրաձայնում են դրա մասին, պետք է պատժվեն դատարանի առաջ եւ տեսնեն Աստծո դատաստանը։

- Արցախի հարցում նշաձողն իջեցնելու իշխանությունների հայտարարությունից հետո ժողովուրդը ցույց տվեց իր միասնական դիրքորոշումը, ոտքի ելավ, եւ մի քանի օր է՝ իր ընդվզումն է արտահայտում հրապարակներում ու փողոցներում։

- Ցավոք, բոլորը չեն ոտքի կանգնում ու ասում՝ մենք դա չենք ուզում..., սա է խնդիրը։

- Այսինքն՝ ժողովրդի համախմբում չե՞ք տեսնում։

- Տեսնում եմ, բայց ոչ լիարժեք․․․ մի մասը ֆինանսավորվում է իշխանավորների կողմից, այսօրվա իշխանավորները «կաշառք» բառն իբր թե վերացրել են, անունը դրել «պարգեւավճար» եւ այդ նույն ձեւով կաշառում են իրենց մտերիմներին, Ազգային ժողովին, որ իրենց գովքն անեն, բայց գալու է ժամանակ, եւ Աստված մեզ կտա այն, ինչ մեր հասարակ, քրիստոնյա ժողովուրդը պահանջում է։ Իսկ ժողովուրդն այսօր չի ուզում այս իրավիճակում ապրել, որովհետեւ մենք սրան չէինք սպասում․․․, այսօրվա իշխանավորները թեպետ ասացին՝ տեր ենք, Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց տվեցին հողը ու պատրաստվում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպե՞ս հասկանանք սա։ Իսկ եթե ասում են՝ Արցախը երբեք Հայաստանի մաս չի կազմել, ապա այդ ինչպե՞ս 1813-ի տվյալներով Արցախում կային եւ գործում էին 1311 վանք ու եկեղեցի։ Ստացվում է՝ Ադրբեջանը թո՞ւյլ է տվել, որ մենք այդ եկեղեցիները սարքենք Արցախում՝ Ադրբեջանի տիրապետության տա՞կ։ Թող մեր այսօրվա իշխանավորները գնան ուսումնասիրեն պատմությունը եւ քարտեզը կարպետից տարբերեն։

- Ի դեպ, նախօրեին ԱԺ նախագահը հայտարարեց, թե Մարտի 1-ից սկսած՝ որոշ եկեղեցականներ վախենում էին քիթը սեւ «քողերի տակից հանել եւ ծպտուն հանել», ինչի համար իրենք են «մեղավոր» եւ հետեւություններ կանեն: Դուք ինչպե՞ս եք կմեկնաբանեք այս հայտարարությունը։

- Իմ գնահատականը սա է՝ դրանք ավելի մեծ պատիժ են ունենալու Աստծո կողմից, ես վստահ եմ դրանում, եւ դրա ժամանակն արդեն հասունացել է ու մոտ է։

- Իսկ, ընդհանրապես, եկեղեցու եւ իշխանության հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում այն ամենի ֆոնին, ինչ այսօր կատարվում է։

- Ինչպե՞ս կարող եմ գնահատել, երբ այսօրվա իշխանավորները 2018թ․ հարձակվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա, եկեղեցին պետությունից տարանջատեցին, Ամենայն հայոց կաթողիկոսի վրա հարձակվեցին, իսկ քրիստոնյա ժողովուրդը լռում է, դա ի՞նչ է նշանակում․․․

- Բայց ժողովուրդը միշտ էլ ականջալուր է եղել եկեղեցու դիրքորոշմանը եւ Վեհափառի խոսքին, այն էլ՝ այս խառնակ օրերին․․․

- Վեհափառն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է այս իշխանավորների նկատմամբ, իսկ հոգեւորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, միշտ եղել է իր հոտի, իր ժողովրդի հետ, եւ այսօր էլ շարունակվում է դա։ Մենք միշտ էլ մեր ժողովրդի հետ ենք թե՛ պատերազմի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում։

- Դուք պատերազմից հետո, մի քանի անգամ, Ազատության հրապարակի բեմահարթակից խոսել եք ժողովրդի հետ, հնարավո՞ր է այս օրերին Ձեզ նորից տեսնենք, բայց արդեն՝ Ֆրանսիայի հրապարակում։

- Ես հոգով ժողովրդի հետ եմ, բայց ասեմ Ձեզ, որ հիմա իմ գործն ավելի առաջնահերթ է, եւ ես այսօր գտնվում եմ Արցախի սահմանում, որն ավելի առաջնահերթ եմ համարում․․․

- Ի՞նչ ուղերձ ունեք, որ կուզեիք այս օրերին հասցնել յուրաքանչյուր հայ մարդու։

- Հասել է ժամը, սիրելի ժողովուրդ, ոտքի կանգնեք եւ ձեր արդար պահանջը շարունակեք, մինչեւ որ չհասնեք ձեր նպատակին, այսպես ապրել չի կարելի, Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Չկա արցախցի, չկա հայաստանցի, կա մի մեծ հայ ժողովուրդ, որ, դժբախտաբար, այսօր պառակտվել է եւ պարտության մեջ է, իսկ մեր իշխանավորներն ամենամեծի գլխավորությամբ ասում են «հպարտ քաղաքացի»։ Եթե սա հպարտություն է, ապա ո՞րն է պարտությունը։ Մենք հաղթելու ենք, վստահաբար եմ ասում՝ մեր ժողովուրդն Աստծո ժողովուրդ է։ Կգա ժամանակը եւ արդեն իսկ եկել է, որ պետք է մենք բարձրաձայնենք մեր ձայնն ամբողջ աշխարհով մեկ եւ ասենք՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։