Ադրբեջանի հարձակումն անխուսափելի է, դուք, որպես հրատապ հարց, ՏԻՄ նախագի՞ծն եք բերում․ Խամոյանը՝ Վահագն Հովակիմյանին (տեսանյութ)
Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 33 պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 1-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։
Նախագիծը համարվել է հրատապ, ինչը նշանակում է, որ 24 ժամով երկրորդ ընթերցման է դրվելու:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց նախագիծը զեկուցող ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանին, թե որքա՞ն է այսօր այդ հարցը հրատապ՝ հաշվի առնելով Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի հնարավոր նոր հարձակումը։
«Ադրբեջանը հնարավոր է հարձակվի, դուք եկել, կներեք, բայց դեմքի լուրջ արտահայտությամբ, ասում եք երկի հրատապ հարցը ՏԻՄ օրենքում փոփոխություններն են, քանի որ համայնքներ կան, որտեղ չեք կարողացել դեռ իշխանությունը վերցնե՞լ»,-ասաց Խամոյանը՝ ընդգծելով, որ անգամ Նիկոլ Փաշինյանն է երեկվա կառավարության նիստում հայտարարել։
Վահագն Հովակիմյանն անվստահ արձագանքեց․ «Տիկին Խամոյան ջան, ես չեմ ասում ամենա-ամենա-ամենա հրատապն է, այլ ասում եմ հրատապ է»։
Մանրամասները՝ տեսանյութում