Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայացած բանակցություններն անվանել է կառուցողական. ՌԴ պատվիրակության ղեկավար
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվել են և դրանք կառուցողական են եղել։ Ինչպես նշում է Gazeta.ru-ն՝ այս մասին Ստամբուլում Դոլմաբահչեի պալատում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով` բանակցությունների ընթացքում ռուսական կողմը հստակ ձևակերպված դիրքորոշում է ստացել Ուկրաինայի ներկայացուցիչներից։
Նշենք, որ բանակցային գործընթացն անցել է մամուլի համար փակ դռների հետևում։
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին, ապա պատվիրակությունները հանդիպել են ևս երկու անգամ, որից հետո բանակցային գործընթացն անցել է տեսաֆորմատի։ Բացի այդ, Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։