Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՇուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվելՄեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին
Հասարակություն

Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ 69 հանցագործություն է կատարվել. Արցախի դատախազությունը մանրամասներ է հայտնում

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մինչև 01.01.2022 թվականը Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 69 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 54 քրեական գործ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից:

«Ընդհանուր առմամբ արձանագրվել է սպանության 5 հանցավոր դեպք (քաղաքացիական անձանց սպանության` 3 դեպք), սպանության փորձի՝ 28 (որից 19-ը` ուղղված զինվորականների դեմ), ահաբեկչական գործողության՝ 1, հրազենի գործադրմամբ գույքի ոչնչացման՝ 16 (որից 10-ը` ռազմական գույքի ոչնչացում կամ վնասում), գույքի ոչնչացման ու վնասման փորձի՝ 5, գողության՝ 3, կողոպուտի՝ 2, գերեզմանները ոչնչացնելու՝ 3, խոշտանգման՝ 4, սպանության սպառնալիք տալու և մարդու առևանգման՝ 1-ական դեպքեր:

Սպանվել է 3 քաղաքացիական անձ և 10 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 77-ը (50 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության է ենթարկվել 8-ը, սպանության սպառնալիքի` 2-ը:

Արցախցիների սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով հափշտակությամբ (գաղտնի և բացահայտ) ֆիզիկական անձանց պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս (հափշտակվել են խոշոր եղջերավոր անասուններ և մեկ տրանսպորտային միջոց):

Գույքի դիտավորյալ ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված հանցավոր դիտավորության իրագործման հետևանքով խոցվել կամ թիրախավորվել է 9 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 9 տրանսպորտային միջոց (7-ը` ռազմական), շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների 1 խմբաքանակ, պատճառվել առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Թվարկված դեպքերից բացի, 2020թ. նոյեմբեր ամսից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի հետևանքով հաճախ գնդակները թափվում են բնակարանների տանիքներին կամ բակերում, խոցում բնակելի տների և այլ շինությունների պատերը:

Ներկայացված տվյալները փաստում են, որ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտում է «Հայտարարության» 1-ին կետում նշված` «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պայմանը, որի հետևանքով սպանվում են մարդիկ, խախտվում և ճնշվում են մարդու գոյության ու ապրելու համար անհրաժեշտ պարզագույն իրավունքներ:

Ադրբեջանի ահաբեկչական ու ցեղասպան գործողությունների ընդարձակումը զսպող գործոններ շարունակում են դարձյալ մնալ հայ զինվորը և ռուսական խաղաղապահ ուժերը»,- նշված է հաղորդագրությունում: