Հակոբ Հակոբյանը և Արթուր Մանուկյանն ընտրվել են ՀՌՀ անդամ
Մշակույթի նախկին նախարար, գրող Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես) և իմքայլական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն ընտրվեցին ՀՌՀ անդամի պաշտոնում: Նրանց թեկնածություններն այդ պաշտոնի համար ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Երկու թեկնածուների ընտրության ձայները բաշխվել են նույնկերպ՝ 68 կողմ, 0 դեմ:
«Տեսալսղական մեդիայի մասին» օրենքի համաձայն՝ նրանք ԱԺ-ում երդվեցին: