Ավանդական դարձած՝ Վարդանյան-Վարդևանյան բանավեճին կհաջորդի «Էլ կլասիկոն». ովքե՞ր էին, ըստ Ռուբինյանի, «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն (տեսանյութ)
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն, ով օրեր առաջ բավականին ջղաձգված էր ԱԺ նիստում, քանի որ իրեն անվանել էին Թուրքիայի ազդեցության գործակալ, այսօր սրամտում էր։
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ելույթից հետո, նա ասաց, որ ավանդական դարձած Վարդանյան-Վարդևանյան բանավեճին կհաջորդի այս գումարման ԱԺ-ի «Էլ-կլասիկոն» (Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող՝ Մադրիդի «Ռեալ»-ի և Կատալոնիայի «Բարսելոնա»-ի միջև հանդիպումը-խմբ.)։
Իսկ «Էլ-կլասիկոն» նրա համար, ըստ նրա, ընթանալու էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի և ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի միջև էր։ Վերջինս, ի դեպ, երեկվանից հայտնվել է լրագրողների քննադատության թիրախում՝ իրենց թույլ տված անպարկեշտ արտահայտությունների համար։
Մայրամասները՝ NEWSPRESS.am-ի
տեսանյութում