«Վահագն Ալեքսանյանը ոչ մի բանի հավաքական կերպար է, նրան կարելի է նայել և հասկանալ, թե ինչպիսինն են լինում ոչ մի բաները»
Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վահագն Ալեքսանյանը վառ օրինակն է նրա, որ ամեն թափթփուկի թույլ են տալիս մտնել Ազգային ժողով։ Ինչի՞ է դա հանգեցնում. Նրանք երբեք չեն կարողացել իրենց կարևոր զգալ, Վահագն Ալեքսանյանը ոչ մի բանի հավաքական կերպար է։ Նրան կարելի է նայել և հասկանալ, թե ինչպիսինն են լինում ոչ մի բաները։ Նա չունի դաստիարակություն, չունի շփման կուլտուրա` թե՛ մամուլի ներկայացուցիչների հետ և թե՛ մարդկանց հետ առհասարակ։
Սատարում եմ մեր մամուլի ներկայացուցիչներին` վստահեցնելով, որ կլոունադան մի օր կավարտվի և թափառական կրկեսը իր ամբողջ կազմով կլքի Ազգային ժողովը, և այդ կրկեսի ներկայացուցիչների մեծ մասը կտեղափոխվեն մի քիչ ավելի խոնավ և ճաղավանդակով` իրենց համար ավելի հարմար վայր։
Ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի։
Հ.գ. Եվ ցույց կտա ամբարտավանին իր տեղը, տգետին` իր տեղը, իսկ մոլորյալին` իրենը»։