Սիրիայում ահաբեկիչները գրոհել են բանտի վրա
ԴԱԻՇ-ի զինյալները հարձակվել են սիրիական Ալ-Հասաքա քաղաքի Գվեյրան բանտի վրա՝ փորձելով ազատել խմբավորմանը պատկանող բանտարկյալներին, հայտնում է Reuters-ը։
Ահաբեկիչները ներթափանցել են մոտակա շրջաններից և մարտական գործողությունների են մասնակցել ներքին անվտանգության ուժերի հետ։ Սիրիայի դեմոկրատական ուժերի բանակը հայտնել է, որ խափանել է բանտարկյալների փախչելու փորձը։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ապստամբության ժամանակ սպանվել են մի քանի բանտարկյալներ, սակայն ոմանց դեռ հաջողվել է փախչել: Տեղի բնակիչները պնդում են, որ դեպքից հետո բանտի վրայով տեսել են ամերիկյան կոալիցիայի ինքնաթիռներ: