Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հոսպիտալացվել է
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն տեղափոխվել է հիվանդանոց՝ քիմիաթերապիայի համար, հայտնում է ESPN-ը։ Նրա խոսքով՝ նախկին ֆուտբոլիստը մի քանի օր է՝ գտնվում է Ալբերտ Էյնշտեյնի կլինիկայում։
Պելեի մոտ հայտնաբերվել է ուռուցքներ աղիներում և լյարդում, ինչպես նաև վաղ փուլում թոքերի ուռուցք։ Միաժամանակ նրա վիճակը գնահատվում է կայուն, և նա կարող է դուրս գրվել արդեն հինգշաբթի օրը, հաղորդում է հեռուստաալիքը։
2021 թվականի սեպտեմբերին Պելեն վիրահատվեց՝ հաստ աղիքի ուռուցքը հեռացնելու համար։ Հոկտեմբերին նա դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն երեք ամիս անց կրկին հոսպիտալացվել է։ Վերջին անգամ նա բուժման է ենթարկվել դեկտեմբերին։