ԱՄՆ-ում մարդուն փոխպատվաստել են խոզի երիկամներ
ԱՄՆ-ում բժշկության պատմության մեջ առաջին անգամ բժիշկները մարդուն միանգամից երկու խոզի երիկամ են փոխպատվաստել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է American Journal of Transplantation-ը։
Անցյալ աշնանը գիտնականները նախ մարդուն փոխպատվաստեցին խոզի երիկամը, իսկ այժմ նրանք կատարել են առաջին հաջող վիրահատությունը: Այս փորձի համար գիտնականներին անհրաժեշտ էր թույլտվություն 57-ամյա տղամարդու հարազատներից, ով կոմայի մեջ էր ընկել:
Նշվում է,որ վիրահատությունը անցել է հաջող: