Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Մշակույթ

Տեղում ով փորձեց հանել արձանը, հաստատ արյուն կթափվի․ Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ուզում են ապամոնտաժել

1in.am-ը գրում է.

ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ եվրոպացի իր գործընկերներից ստույգ տեղեկատվություն ունի, պատրաստ է, իր իսկ խոսքով, ցանկացածի հետ «գրազ» գալ, որ շուտով Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է։ Նախկին պատգամավորը նշում է, որ փորձել է իր մտահոգությունները ֆեյսբուք սոցիալական միջոցով բարձրաձայնել, սակայն կես ժամ հետո նախազգուշացում է ստացել և գրառումը փակվել է։

Անի խոշորացված համայնքի ավագանու այս տարվա անդրանիկ նիստը հունվարի 21-ին է, ավագանու անդամները դեռևս տեղյակ չեն նիստի օրակարգից։ Համայնքի ղեկավարը չի արձագանքում լրատվամիջոցներին, չի փորձում անգամ հերքել տեղեկատվությունը։ Համայնքում տոտալ դժգոհություն կա ՀՀԿ-ական համայնքի ղեկավարից, պահանջում են նրա հրաժարականը։

Ավագանու անդամ, անկուսակցական Կամսար Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խնդրին մեզնից է տեղեկանում, բայց շեշտում է՝ եթե ավագանու նիստին այս հարցը դրվի քննարկման, իր դիրքորոշումը կասի նիստին։


«Դեմ եմ և դեմ եմ լինելու, ինչո՞ւ պետք է հանվի Սողոմոն Թեհլերյանի արձանը։ Նման քննարկումներ այս պահին ավագանիում չկան»,-ասաց նա՝ հավելելով, որ համայնքի ղեկավարը միանձնյա նման բան չի կարող որոշել, առանց ավագանու որոշման՝ չի կարող որևէ բան իրականություն դառնալ․«Չորս տարի է՝ աշխատում եմ, միանձնյա որոշում երբևէ չի կայացվել»,-ասաց նա։

Անի համայնքի ավագանու դաշնակցական անդամ Արմենակ Նաջարյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զգուշացրեց՝ եթե արձանն այդտեղից ապամոնտաժվի, պատերազմ կլինի․ «Տեղում ով փորձեց հանել արձանը, հաստատ արյուն կթափվի»,-ասաց ավագանու դաշնակցական անդամը։ Նա նշեց, որ մինչև այս պահը որևէ քննարկում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների միջև չի եղել, սակայն համայնքում խոսում են այդ մասին․

«Վաղը չէ մյուս օրը այս հարցը հաստատ քննարկելու ենք նիստի ժամանակ, տեսնենք՝ ինչ լուծում կտանք, ոնց կարող ենք ազգի պատիվը գետին գցել։ Մեկ շաբաթ էր գյուղում չէի, եկա, ժողովրդից իմացա, և հիմա պետք է որոշենք՝ ինչպես ենք խնդրին լուծում տալիս, որ արձանը տեղից դուրս չգա»,-ասաց նա։

Հարցին՝ արդյոք կա՞ որոշում արձանը հանելու, նա նշեց, որ համաձայնություն ավագանու անդամները չեն կարող տալ, իսկ թե ով է նման նպատակ դրել արձանը հանելու և ինչն է արձանը հանելու պատճառը, կոնկրետ այս պահին չգիտի․ «Ժողովուրդն ըմբոստացել է, ակտիվ է, անընդհատ զանգեր ունենք, ասում են՝ հանկարծ որևէ քայլ ապամոնտաժման, էլ մեզ չասեք սպասեք, մի խառնվեք, մենք կանգնելու ենք, պահենք արձանը»։

Պատճառը, ըստ նրա, կապված է նրա հետ, որ Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի բանագնացների հանդիպման ժամանակ Թուրքիան պահանջել է, որվրիժառուների արձանները ապամոնտաժեն․ «Համենայն դեպս, այս խոսակցությունները մի քանի օր է, որ տարածվել են»,-ասաց նա։