«Այ ձեր ցավը տանեմ, մեկդ չկա՞ր, մի հատ էն ռուբիլնիկին տեղը գցեր…». Գևորգ Պետրոսյանը` խորհրդարանական ընդդիմությանը
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է ԱԺ փոխնախագահ, ՔՊ֊ական Ռուբեն Ռուբինյանի պահվածքին։ Վերջինս բղավեց ընդդիմադիր պատգամավորների վրա ու նետվեց նրանց կողմը` իբր հարց լուծելու։
Սակայն նրանց չհասած` անմիջապես հետ վերադարձավ։ Գևորգ Պետրոսյանն այս միջադեպի հետ կապված մասնավորապես գրել է.
«Զարմացած եմ մեր խորհրդարանական ընդդիմության վրա…
Այ ձեր ցավը տանեմ, մեկդ չկա՞ր, մի հատ էն ռուբիլնիկին տեղը գցեր…»