«Արսենալ»-ը Վլախովիչի դիմաց առաջարկում է 60 միլիոն եվրո և Լուկաս Տորեյրային
«Արսենալը» 60 միլիոն եվրոյի առաջարկ է ներկայացրել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Դուշան Վլախովիչի համար, հայտնում է Corriere della Sera-ն:
«Զինագործները» ցանկանում են գործարքում ներառել նաև Լուկաս Տորեյրային, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում:
Վլախովիչը վերջին երկու տարիների ընթացքում դարձավ Եվրոպայի ամենապահանջված հարձակվողներից մեկը և այս մրցաշրջանում Ա Սերիայի 20 հանդիպումներում նա 16 գոլ է հեղինակել։