«Բարսելոնա»-ն ցանկանում է գնել Ռոբերտո Ֆիրմինոյին
Բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոն հայտնվել է «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախում, հայտնում է El Nacional-ը:
Կարմիրները պատրաստ կլինեն վաճառել 30-ամյա խաղացողին այս ամառ, եթե 20 միլիոն եվրոյի առաջարկ ստանան: Ֆիրմինոն վերջին յոթ տարին անցկացրել է «Էնֆիլդում», սակայն վերջերս կորցրել է իր տեղը Յուրգեն Կլոպի մեկնարկային կազմում։
Կատալոնական ակումբում կարծում են, որ կարող են Ֆիրմինոյին համոզել և բերել Իսպանիա։