«Մանչեսթեր Սիթի»-նհետաքրքրված է Վինիսիուս Ժունիորի ծառայություններով
«Մանչեսթեր Սիթի»-ն նախնական հետաքրքրություն է ցուցաբերել Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Վինիսիուս Ժունիորի համար, հայտնում է El Nacional-ը:
Պեպ Գվարդիոլան անձամբ է կապվել 21-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր ամառային տրանսֆերի շուրջ:
«Սիթի»-ն դիտարկում է Վինիսիուսին որպես Ֆերան Տորեսի պոտենցիալ փոխարինող «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո, սակայն Մադրիդը մտադիր չէ վաճառել իր աստղին։