Իվան Պերիշիչի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական գրանդ ակումբները
Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ Իվար Պերիշիչի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
«Չելսին» դիտարկում է Իվան Պերիշիչին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է The Mirror-ը: Նշվում է, որ Պերիշիչով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Տոտենհեմը»։
Նշվում է, որ լավ առաջարկի դեպքում միլանյան ակումբը կարող է Պերիշիչին բաց թողնել նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։